Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ 24/09/2012

Հարգելի համագյուղացիներ. Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իմ հանդեպ ցուցաբերած Ձեր վստահության քվեի համար: Միաժամանակ հավաստիացնում եմ Ձեզ, որ Ձեր վստահության քվեն ինձ համար նաև պատասխանատվություն է:....

«Արի տուն» ծրագիր 04/07/2012

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Կառավարության կողմից հաստատված Սփյուռքի երիտասարդության Հայաստան այցելությունների «Արի տուն» ծրագրով 2012 թվականի հուլիսի 4-ից 18-ը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ստորև նշված ընտանիքներում են հյուրընկալվել Հորդանանի «ՅՈՒԶԲԱՇՅԱՆ ԳՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ» վարժարանից 10 աշակերտներ' ղեկավարի հետ միասին:

Աղբահանության վճար 14/12/2011

   2012 թվականի հունվարից Ջրվեժ գյուղում հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար համայնքի ավագանին սահմանել է աղբահանության վճար 200 դրամ, որից 150 դրամը գանձվելու է բնակչից, 50 դրամը վճարվելու է համայնքի բյուջեից:

Ամանորի նվերներ 14/12/2011

Ջրվեժի գյուղապետարանը ձեռք է բերել 407 փաթեթ Ամանորի նվերներ, որոնք կբաժանվեն Ջրվեժի միջնակարգ դպրոցի տարրական` առաջին, երկրորդ, երրորդ և չորորդ դասարանների աշակերտներին:

Ջրվեժի միջնակարգ դպրոցի համար գույքի ձեռբերում 11/09/2011

    Ջրվեժի միջնակարգ դպրոցի խնդրանքին ընդառաջելով, ավագանին որոշել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ձեռք բերել և նվիրել դպրոցին մեկ միջին դասարանի գույք:

Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին 07/09/2011

    Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանը  Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով  պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր 05/06/2011

  Մայրության և գեղեցկության տոնի ու Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 15-ամյակի առթիվ և այդ համակարգի կայացմանն ակտիվ մասնակցության համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի աշխատակզմի քարտուղար' Սուսաննա Թադևոսյանը խրախուսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 >>