Նորություններ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆ 29/01/2015

   Սիրով շնորհավորում եմ մեր երիտասարդներին սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:   
   Թող որ մեր երիտասարդության շրջանում ամենուր թևածի հույսը, հավատն ու սերը միմյանց, իրենց ծննդավայրի և հայրենիքի նկատմամբ: Սուրբ Սարգսի զորությամբ թող որ բոլորիս սրտերում հարատևի սերն ու նվիրվածությանը:

ԲԱՆԱԿԻ ՕՐ 27/01/2015

  Սիրելի հայրենակիցներ.
  Շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի 23-րդ տարեդարձի առիթով: Բանակ, որը պատմական այս կարճ ժամանակահատվածում կարողացավ ապացուցել իր գոյության անհրաժեշտությունը, դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր երկրի սահմանների հանդեմ ոտնձգություն ցուցաբերողների զսպաշապիկը:
   Ցանկանում եմ մեր երիտասարդ, մարտունակ բանակի բոլոր ներկայացուցիչներին քաջ առողջություն...

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 24/12/2014

Համայնքում Հայրենական պատերազմի մասնակիցները և Հայաստանի Հանրապետության՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքները ստացան դրամական օգնություն

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՑ ՆՎԵՐՆԵՐ 23/12/2014

   Ամանորի և Սուրրբ ծննդյան տոների կապակցությամբ Ջրվեժի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտները ստացան Ձմեռ պապիկի ուղարկած նվերները
    Սույն թվականի դեկտեմբերի 22-23-ին Ջրվեժի միջնակարգ դպրոց այցելեց համայնքի ղեկավարը: Նա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, սաներին, իսկ առաջինից-չորրորդ դասարանների աշակերտներին հանձնվեցին...

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻՉ. 06/10/2014

Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և նոր հաջողություններ աշխատանքում:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ և ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ 30/08/2014

Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա և 2014-2015 թթ. ուսումնական տարվա մեկնարկի՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Սիրով շնորհավորում եմ Ջրվեժի միջնակարգ դպրոցի նորընտիր տնօրեն տիկին Լիլիթ Վարդանյանին, ուսուցչական կոլեկտիվին, դպրոցի սաներին, հատկապես առաջին դասարանցիներին գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

ՄԱՅԻՍԻ 9 ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆ 08/05/2014

Հարգելի հայրենակիցներ. Սիրով շնորհավորում եմ հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի առթիվ: Հիրավի հաղթանակների ամիս է մայիսը, իսկ մայիսի 9-ը՝ կրկնակի հաղթանակների տոն: Մեր պապերի ու հայրերի մասնակցությամբ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը փրկեց մոլորակի մարդկությանը...

<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 >>