Նորություններ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07/04/2015

  Սիրելի մայրեր, հարգելի կանայք և աղջիկներ.
  Սիրով շնորհավորում եմ Ձեզ մայրության ու գեղեցկության տոնի առիթով:
  Իմ խոնարհումն ու երախտիքի խոսքն եմ ուղղում սրբության սրբոց մայրերին, մեր կյանքի բոլոր օրերի մշտարթուն պահապաններին...

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 06/03/2015

    Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը կանանց մարտի 8-ի առթիվ.
    Սիրելի կանայք.
    Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնան, զարթոնքի այս գեղեցիկ օրվա՝ կանանց տոնի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկության անսահման պահեր, բարեկեցիկ ու ապահովված կյանքի երկար տարիներ:

ՄԱՅՐԵՆԻԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 27/02/2015

    2015 թվականի փետրվարի քսանյոթին Ջրվեժի միջնակարգ դեպրոցում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված   Մայրենիի տոնին: Միջոցառումը ընդգրկուն էր, մեծաթիվ մասնակիցներով և հագեցած թեմատիկայով: Քայլ առ քայլ հանդիսատեսի առջև բացվում էին մեր ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի փառահեղ էջերը: Պահելով և՛ ժամանակագրությունը, և՛ լեզվի զարգացման փուլերը, և՛ թեմայից թեմա անցումները՝ այն դարձավ մի ձոն փառահեղ գովերգություն՝ ուղղված մեր լեզվին: Աշակերտների գեղեցիկ ասմունքը...

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆ 29/01/2015

   Սիրով շնորհավորում եմ մեր երիտասարդներին սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:   
   Թող որ մեր երիտասարդության շրջանում ամենուր թևածի հույսը, հավատն ու սերը միմյանց, իրենց ծննդավայրի և հայրենիքի նկատմամբ: Սուրբ Սարգսի զորությամբ թող որ բոլորիս սրտերում հարատևի սերն ու նվիրվածությանը:

ԲԱՆԱԿԻ ՕՐ 27/01/2015

  Սիրելի հայրենակիցներ.
  Շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի 23-րդ տարեդարձի առիթով: Բանակ, որը պատմական այս կարճ ժամանակահատվածում կարողացավ ապացուցել իր գոյության անհրաժեշտությունը, դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր երկրի սահմանների հանդեմ ոտնձգություն ցուցաբերողների զսպաշապիկը:
   Ցանկանում եմ մեր երիտասարդ, մարտունակ բանակի բոլոր ներկայացուցիչներին քաջ առողջություն...

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 24/12/2014

Համայնքում Հայրենական պատերազմի մասնակիցները և Հայաստանի Հանրապետության՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքները ստացան դրամական օգնություն

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՑ ՆՎԵՐՆԵՐ 23/12/2014

   Ամանորի և Սուրրբ ծննդյան տոների կապակցությամբ Ջրվեժի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտները ստացան Ձմեռ պապիկի ուղարկած նվերները
    Սույն թվականի դեկտեմբերի 22-23-ին Ջրվեժի միջնակարգ դպրոց այցելեց համայնքի ղեկավարը: Նա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, սաներին, իսկ առաջինից-չորրորդ դասարանների աշակերտներին հանձնվեցին...

<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 >>