Նորություններ

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 22/04/2015

  2015 թվականի ապրիլի  22-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ավելի քան վաթսուն աշակերտներ: Միջոցառմանը նախորդեց լռության դասամիջոցը:
   Աննկարագրելի են զգացողությունները, հուզումները, որոնք ապրեցին ներկաները:
   Հարյուր տարի հետ թերթվեց հայոց պատմության դասագիրքը և այդ դասագրքի յուրաքանչյուր էջը ներկաներին հանձնեց իրեն պահ տված...
     

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ 20/04/2015

   2015 թվականի ապրիլի 20-ին Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի, Լուսիկյանի, Միրզոյանի, Լուսինյանի, Սարաջյանի, Տեր-Ղևոնդյանի ստեղծագործությունները, ինչպես նաև դե Ֆալյա, Սեն-Սանս, Գլյուկ:
     Համերգն սկսվեց փոքրիկ երգիչների հնչեցրած՝ Եկմալյանի «Պատարագ»-ով, որը  հուզեց բոլորին: Երեխաները ելույթ էին ունենում ձեռքերում վառվող կերոններով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07/04/2015

  Սիրելի մայրեր, հարգելի կանայք և աղջիկներ.
  Սիրով շնորհավորում եմ Ձեզ մայրության ու գեղեցկության տոնի առիթով:
  Իմ խոնարհումն ու երախտիքի խոսքն եմ ուղղում սրբության սրբոց մայրերին, մեր կյանքի բոլոր օրերի մշտարթուն պահապաններին...

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 06/03/2015

    Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը կանանց մարտի 8-ի առթիվ.
    Սիրելի կանայք.
    Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնան, զարթոնքի այս գեղեցիկ օրվա՝ կանանց տոնի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկության անսահման պահեր, բարեկեցիկ ու ապահովված կյանքի երկար տարիներ:

ՄԱՅՐԵՆԻԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 27/02/2015

    2015 թվականի փետրվարի քսանյոթին Ջրվեժի միջնակարգ դեպրոցում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված   Մայրենիի տոնին: Միջոցառումը ընդգրկուն էր, մեծաթիվ մասնակիցներով և հագեցած թեմատիկայով: Քայլ առ քայլ հանդիսատեսի առջև բացվում էին մեր ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի փառահեղ էջերը: Պահելով և՛ ժամանակագրությունը, և՛ լեզվի զարգացման փուլերը, և՛ թեմայից թեմա անցումները՝ այն դարձավ մի ձոն փառահեղ գովերգություն՝ ուղղված մեր լեզվին: Աշակերտների գեղեցիկ ասմունքը...

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆ 29/01/2015

   Սիրով շնորհավորում եմ մեր երիտասարդներին սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:   
   Թող որ մեր երիտասարդության շրջանում ամենուր թևածի հույսը, հավատն ու սերը միմյանց, իրենց ծննդավայրի և հայրենիքի նկատմամբ: Սուրբ Սարգսի զորությամբ թող որ բոլորիս սրտերում հարատևի սերն ու նվիրվածությանը:

ԲԱՆԱԿԻ ՕՐ 27/01/2015

  Սիրելի հայրենակիցներ.
  Շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի 23-րդ տարեդարձի առիթով: Բանակ, որը պատմական այս կարճ ժամանակահատվածում կարողացավ ապացուցել իր գոյության անհրաժեշտությունը, դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր երկրի սահմանների հանդեմ ոտնձգություն ցուցաբերողների զսպաշապիկը:
   Ցանկանում եմ մեր երիտասարդ, մարտունակ բանակի բոլոր ներկայացուցիչներին քաջ առողջություն...

<< 1 2 3 4 5 6 7 8 9 >>