Նորություններ

ՋՐՎԵԺԻ ՍԲ.ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐ 21/04/2016

Ջրվեժ համայնքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը տեղի է ունենալու 2016 թվականի մայիսի 1-ին:
 Ծրագիր
10:00 Թափոր Մելքոնյան փողոցի սկզբնամասից մինչև եկեղեցի
 11:00 Սուրբ պատարագ...

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ 26/03/2016

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.... ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ... Շնորհավոր թող լինի Ձեր բոլորի ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ.... Թող աստված Ձեզ բարին բերի, Ձեր սրտերը սիրով լցնի, Ձեր տները ուրախությամբ Հոգիները լույսով լցնի, Հիսուսի խաչը Ձեզ միշտ պահապան, Աստծո օրհնանքը անպակաս լինի, ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏ ու ՍԵՐ Միշտ Ձեզ պարգևի

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08/03/2016

    Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը կանանց մարտի 8-ի առթիվ.
    Սիրելի կանայք.
    Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնան, զարթոնքի այս գեղեցիկ օրվա՝ կանանց տոնի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկության անսահման պահեր, բարեկեցիկ ու ապահովված կյանքի երկար տարիներ:

ԲԱՆԱԿԻ ՕՐ 28/01/2016

   Սիրելի հայրենակիցներ
   Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով: Բանակ, որը պատմական այս կարճ ժամանակահատվածում կարողացավ ապացուցել իր գոյության անհրաժեշտությունը, դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր երկրի սահմանների հանդեմ ոտնձգություն ցուցաբերողների զսպաշապիկը: Ցանկանում եմ մեր երիտասարդ, մարտունակ բանակի բոլոր ներկայացուցիչներին քաջ առողջություն, անկոտրում կամք:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ 23/01/2016

   Սիրով շնորհավորում եմ մեր երիտասարդներին սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:   
   Թող որ մեր երիտասարդության շրջանում ամենուր թևածի հույսը, հավատն ու սերը միմյանց, իրենց ծննդավայրի և հայրենիքի նկատմամբ: Սուրբ Սարգսի զորությամբ թող որ բոլորիս սրտերում հարատևի սերն ու նվիրվածությանը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 30/12/2015

    Նոր տարին  և Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս' անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին:
     Համոզված եմ, որ գալիք' 2016 թվականը  լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք: Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻՉ. 05/10/2015

  Սիրելի  Ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առիթով, ցանկանում երկար տարիների բեղմնավոր աշխատանք, և թող ձեր ազգանվեր գործունեության, ձեր առաքելության արգասիքը հպարտության զգացումով ողողի ձեր էությունը:
    Դուք ձեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը: 
   Ուսուցիչ . բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն: Այն հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ՝ աշակերտներիս համար: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ:

<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 >>