Նորություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ և ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ 01/09/2016

    Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա և 2016-2017թթ. ուսումնական տարվա մեկնարկի՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
   Սիրով շնորհավորում եմ Ջրվեժի միջնակարգ դպրոցի  ուսուցչական կոլեկտիվին, դպրոցի սաներին, հատկապես առաջին դասարանցիներին գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
   Վստահ եմ, որ մեր դպրոցի բազմավաստակ ուսուցչական կոլեկտիվը այսուհետ ևս կշարունակի հայ երեխաներին կրթելու և դաստիարակելու իր ազգանվեր գործը:

ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ՓԱԿՈՒՄԸ 20/09/2016

  Ճամբարի ընթացքում ստացված գիտելիքների, հմտությանների հանրագումարը եղավ փակման հանդիսավոր միջոցառումը, որն անցավ մեծ ոգևորությամբ: Ցուցադրվեց երեխաների և նրանց ուսուցիչների կողմից ջանասիրաբար պատրաստված աշխատանքները: Թատերական խմբակը խաղաց Հ.Խ.Անդերսենի ,,Լուցկիներով աղջիկը,, հեքիաթի վրա հիմնված ներկայացումը, երաժշտական և պարային համարները՝ ներշնչված հայրենասիրական ոգով էլ ավելի զարդարեցվին փակման միջոցառումը:
   Կազմակերպվեց նաև սպորտային էստաֆետա, իսկ ավելի ուշ վառվեց ճամբարի խարույկը, որն ազդարարեց հերթական ճամբարի փակումը: Խարույկի շուրջ ճամբարականները երգով ու պարով...

ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ-2016 15/08/2016

   Ջրվեժի համայնքապետարանի աջակցությամբ համայնքում օգոստոսի 15-ին մեկնարկեց ,,Բակային Ճամբար-2016,,-ը:
     Ջրվեժի կրթամշակութային կենտրոնն կրկին անակընկալ էր պատրաստել համայնքի 7-ից 15 տարեկան երեխաների համար: Թվով 77 երեխաներ մեծ ոգևորությամբ մասնակիցը դարձան ,,ՋՐՎԵԺԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ,, ճամբարի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ Սբ.Կաթողիկե եկեղեցու բակում:

ՋՐՎԵԺԻ ՍԲ.ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐ 21/04/2016

Ջրվեժ համայնքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը տեղի է ունենալու 2016 թվականի մայիսի 1-ին:
 Ծրագիր
10:00 Թափոր Մելքոնյան փողոցի սկզբնամասից մինչև եկեղեցի
 11:00 Սուրբ պատարագ...

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ 26/03/2016

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.... ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ... Շնորհավոր թող լինի Ձեր բոլորի ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ.... Թող աստված Ձեզ բարին բերի, Ձեր սրտերը սիրով լցնի, Ձեր տները ուրախությամբ Հոգիները լույսով լցնի, Հիսուսի խաչը Ձեզ միշտ պահապան, Աստծո օրհնանքը անպակաս լինի, ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏ ու ՍԵՐ Միշտ Ձեզ պարգևի

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08/03/2016

    Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը կանանց մարտի 8-ի առթիվ.
    Սիրելի կանայք.
    Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնան, զարթոնքի այս գեղեցիկ օրվա՝ կանանց տոնի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկության անսահման պահեր, բարեկեցիկ ու ապահովված կյանքի երկար տարիներ:

ԲԱՆԱԿԻ ՕՐ 28/01/2016

   Սիրելի հայրենակիցներ
   Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով: Բանակ, որը պատմական այս կարճ ժամանակահատվածում կարողացավ ապացուցել իր գոյության անհրաժեշտությունը, դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր երկրի սահմանների հանդեմ ոտնձգություն ցուցաբերողների զսպաշապիկը: Ցանկանում եմ մեր երիտասարդ, մարտունակ բանակի բոլոր ներկայացուցիչներին քաջ առողջություն, անկոտրում կամք:

<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 >>