Նորություններ

ԲԱՆԱԿԻ ՕՐ 28/01/2017

   Սիրելի հայրենակիցներ

  Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով: Բանակ, որը պատմական այս կարճ ժամանակահատվածում կարողացավ ապացուցել իր գոյության անհրաժեշտությունը, դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր երկրի սահմանների հանդեմ ոտնձգություն ցուցաբերողների զսպաշապիկը: Ցանկանում եմ մեր երիտասարդ, մարտունակ բանակի բոլոր ներկայացուցիչներին քաջ առողջություն, անկոտրում կամք:
    Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ, խիզախ ու անձնվեր զինվորներ...
  

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 30/12/2016

    Նոր տարին և Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս' անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին:
     Համոզված եմ, որ գալիք' 2017 թվականը լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք: Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն...

Համայնքում Հայրենական պատերազմի մասնակիցները և Հայաստանի Հանրապետության՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքները ստացան դրամական օգնություն 26/12/2016

   Համայնքում ավանդույթ է ձևավորվել Հայրենական պատերազմի մասնակիցներին և ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին ցուցաբերելու հատուկ վերաբերմունք:
    Շնորհավորեցինք նրանց գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացանք առողջություն, ընտանեկան երջանկություն և հավատ ապագայի հանդեպ, այնուհետև տեղեկացվեց, որ նրանցից յուրաքանչյուրի անվամբ համայնքի բյուջեի միջոցներից փոխանցվել է 30500-ական դրամ: Ներկաները...

ՋՐՎԵԺԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՑ ՆՎԵՐՆԵՐ 20/12/2016

  Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Ջրվեժի միջնակարգ դպրոցի նախակրթարանի և տարրական դասարանների աշակերտները ստացան Ձմեռ պապիկի ուղարկած նվերները: 
  Սույն թվականի դեկտեմբերի 19-20-ին Ջրվեժի միջնակարգ դպրոց այցելեց համայնքի ղեկավարը: Նա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, սաներին, իսկ նախակրթարանի և առաջինից-չորրորդ դասարանների աշակերտներին հանձնվեցին Ձմեռ պապիկի կողմից փաթեթներ՝ քաղցրավենիք, խաղալիք:
 
 

ՏԻՄ 20-ԱՄՅԱԿ 10/11/2016

Շնորհավորական ուղերձ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ.
Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման 20 ամյակի  առթիվ:

Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված  համատեղ ջանքերը հնարավորություն կտան հաջողությամբ հաղթահարել դժվարությունները, ունենալ ավելի հարմարավետ ու բարգավաճ համայնքներ և ավելի զարգացած ու ավելի բարեկեցիկ երկիր: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ...

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ,ՈՒՍՈՒՑԻՉ. 05/10/2016

   Սիրելի  Ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առիթով, ցանկանում երկար տարիների բեղմնավոր աշխատանք, և թող Ձեր ազգանվեր գործունեության, Ձեր առաքելության արգասիքը հպարտության զգացումով ողողի Ձեր էությունը:
   Դուք Ձեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը:
    Ուսուցիչ. բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն: Այն հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ՝ աշակերտներիս համար: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿ 21/09/2016

   Շնորհավոր քառորդ դարյա անկախութունդ իմ հա՛յ ժողովուրդ, իմ մա՛յր Հայաստան...
   Ցանկանում եմ քեզ, իմ երկիր, անառիկ սահմաններ,հարատև խաղաղություն: Թող բակերում թնդան մանուկների ծիծաղը, դաշտերում՝ աշխատավորների երգը, գործարաններում ՝ հաստոցների միալար հևքը: Այսուհետ լուսաբացներդ  բացվեն առավոտ լուսո, արեգակն արդարով միայն:
    Հավերժ փառք քո որդոց, որոնք անմահ հոգիները դեռ հարյուրամյակներ ու հազարամյակներ, հավերժ, պիտի թևածեն քո խաղաղ երկնքի կապույտ անհունում: Այլևս անդառնալի է քո ուղին, իմ հավերժի ճամփորդ: Շնորհավոր անկախությունդ, իմ եռագույն հպարտություն...

<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 >>