Նորություններ

ՋՐՎԵԺԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՑ ՆՎԵՐՆԵՐ 21/12/2017


Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Ջրվեժի միջնակարգ դպրոցի նախակրթարանի և տարրական դասարանների աշակերտները ստացան Ջրվեժի համայնքապետարանի կողմից պատրաստված նվերները:
  Սույն թվականի դեկտեմբերի 20-ին Ջրվեժի միջնակարգ դպրոց այցելեց համայնքի ղեկավարը: Նա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, սաներին, իսկ նախակրթարանի և առաջինից-չորրորդ դասարանների 530 աշակերտներին հանձնվեցին Ձմեռ պապիկի կողմից փաթեթներ՝ քաղցրավենիք, խաղալիք: 
   Արդեն ավանդույթ դարձած այս միջոցառմանը փոքրիկները անհամբերությամբ են սպասում: 2017 թվականի տարեմուտն էլ բացառություն չէր:
   Թող այս մանկիկների աչքերը միշտ շողան ուրախության ցոլքերով և երբեք չխամրի նրանց համար ամանորի հրաշքների սպասման խնդությունը: