Նորություններ

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ՛... 05/10/2017


  Սիրելի՛ ուսուցիչ ...
  Սիրելի՛ ուսուցիչ, սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով:
  Դուք յուրաքանչյուր օր պատասխանատվության մեծ գիտակցումով եք մոտենում ձեր գործին' մանկավարժի բարձր կոչմանը' ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրելով երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին:
   Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը' դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը:
  Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ' առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք մաղթում ձեզ' ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին:
   Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցի՛չ: