Նորություններ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26 ԱՄՅԱԿ 21/09/2017


   Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ իմ մա՛յր Հայաստան...
   Շնորհավորելով Հայ ազգին սեպտեմբերի 21-ի՝ անկախության տարելիցի կապակցությամբ, ցանկանում եմ հայ ազգին խաղաղություն, բարեկեցություն: Ցանկանում եմ ամեն հայի դեմքին տեսնել ժպիտ, այլ ոչ թե հոգս, ուզում եմ ամեն մի հայի աչքերը խնդան, այլ ոչ թե լինեն վշտով լեցուն: Եվ երազում եմ հային տեսնել ծաղկող, սերունդ տվող: Ու թո՛ղ Հայաստան աշխարհում այնքան բալիկ լինի, որ նրանց խինդ ու ծիծաղը թնդա Հայոց քաղաքներում, դաշտերում, լեռներում ու թո՛ղ հասնի այն խաղաղ ու կապույտ երկնքին, հասնի տիեզերքին: Եվ թո՛ղ բոլորն իմանան, որ Հայաստանը ու հայը կան՝ աճում են, ապրում, ծաղկում, բարգավաճում ու արարում:
    Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ իմ մա՛յր Հայաստան...