Նորություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԵՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ 01/09/2017


  Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա և 2017-2018թթ. ուսումնական տարվա մեկնարկի՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
  Սիրով շնորհավորում եմ Ջրվեժի միջնակարգ դպրոցի  ուսուցչական կոլեկտիվին, դպրոցի սաներին, հատկապես առաջին դասարանցիներին գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
  Վստահ եմ, որ մեր դպրոցի բազմավաստակ ուսուցչական կոլեկտիվը այսուհետ ևս կշարունակի հայ երեխաներին կրթելու և դաստիարակելու իր ազգանվեր գործը:
   Ցանկանում եմ բոլորին առողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ այս ուսումնական տարում:  
   Ջրվեժ համայնքի ղեկավար  Ռոբերտ Պետրոսյան: