Նորություններ

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԴՊՐՈՑ... 31/08/2017


   2017 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ առաջին դասարանցիների մուտքը գիտելիքներով, բացահայտումներով լի աշխարհ, նրանց դիմավորեցին բարձր դասարանցիները գեղեցիկ միջոցառումով: 
   Ջրվեժի համայնքապետարանի ներկայացուցիչները նույնպես ներկա էին այդ միջոցառմանը և 122 առաջին դասարնցիններ ստացան իրենց առաջին ուսումնական տարվա համար անհրաժեշտ և գունագեղ գրենական պիտույքների ամբողջ փաթեթը, իսկ նախակրթարանի դասարանները՝ անհրաժեշտ ինտելեկտուալ, կրթական, սեղանի խաղեր, ուսուցողական պաստառներ և գրենական պարագաներ:
   Սա ձեր առաջին քայլերն են դեպի հասուն կյանք: Մաղթում ենք, որ այդ ճանապարհը անցնեք հեշտ, և այն ուղեկցվի հաջողություններով, բարի և լավ անակնկալներով: Եվ իհարկե, թող որ այդ ուղին լինի բացահայտումներով ու վառ տպավորություններով լի: