Նորություններ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 01/06/2017


   Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Գունագեղ, պայծառ ու ամենալուսավոր տոնի խորհուրդը միանշանակ պայծառ աչուկներով մանկիկներն են' լուսավոր ապագայի հավատով ու մանկության ոսկե երազը հիշեցնող ապրումներով:
  Ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:
  Ցանկանում եմ, որ Ձեր ժպտադեմ հայացքներից երբեք չպակասեն մանկական անհոգությունն ու շրջապատված լինեք միմիայն դրական զգացողություններով:
 Կրկին շնորհավորում եմ տոնական օրվա կապակցությամբ և բարեմաղթում, որ Ձեզ մշտապես ուղեկցեն առողջությունը, հաջողություններն ու երջանկությունը՝ բերկրանքի բազում պահեր պարգևելով յուրաքանչյուրիդ: