Նորություններ

ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 27/05/2017


  Մայիսի 27-ին կազմակերպված հանրապետական շաբաթօրյակի ընթացքում Ջրվեժ համայնքի վարչական տարածքում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: 
  Ջրվեժի համայնքապետարանի, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի, հանրակրթական դպրոցի, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒ ՀՈԱԿ-ի, «Ջրվեժ բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ի աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների ջանքերով ճանապարհին հարող տարածքներից հեռացվել է մեծ քանակությամբ աղբ: Մասնակիցներին տեղում բաժանվել են աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները, օգտագործվել են նաև տեխնիկական միջոցներ: Հավաքված աղբի, աղբակույտերի տեղափոխման համար տրամադրվել է տեխնիկա,  որոնք էլ աղբը տեղափոխել են աղբավայր: