Նորություններ

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 15/05/2017


  Սիրելի՛ համագյուղացիներ,
  Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում մայիսի 15-ին պաշտոնապես նշում ենք Ընտանիքի միջազգային օրը:
  Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Ի վերջո, ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը:
 Շնորհավորելով բոլոր հայ ընտանիքներին՝ այս համամարդկային տոնի առթիվ, բոլորիս մաղթում եմ ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և խաղաղություն: Ու թո՛ղ, որ միմյանց հանդեպ սերն ու հարգանքը շարունակի մնալ մեր ամենակարևոր արժեքը: