Նորություններ

ՋՐՎԵԺԻ ՍԲ.ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐ 07/05/2017


     Սույն թվականի մայիսի 7-ին Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու ուխտի օրն էր, որը նշվեց մեծ շուքով: Տոնախմբությունը սկսվեց գյուղի սկզբնամասից հանդիսավոր թափորով: Թմբուկների նվագակցությամբ շարականներ երգելով՝ Տեր Հայրը, բազմաթիվ հյուրեր և համայնքի անդամներ շարժվեցին դեպի եկեղեցի, որտեղ անդադար հնչում էին եկեղեցու զանգերը: Պատարագին մասնակցում էր մարդկանց հոծ բազմություն: Պատարագից հետո սկսվեց տոնական միջոցառումը, որի ընթացքում ներկաները պարեցին և երգեցին Եկեղեցու բակում կազմակերպվել էր համայնքի անդամների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կտրամադրվի եկեղեցու կարիքների համար:
     Տոնի ընթացքում ճաշակեցին եկեղեցում պատրաստված մատաղը: Տոնին մասնակցեցին ինչպես համայնքի անդամները, այնպես էլ հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր ծառայությունը սկսել էին Ջրվեժի Սբ.Կաթողիկե եկեղեցում, այլ հյուրեր, որոնք միշտ եկեղեցու կողքին են: