Նորություններ

ՄԱՅԻՍԻ 9 ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆ 09/05/2017


   Հարգելի հայրենակիցներ.
   Սիրով շնորհավորում եմ հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի առթիվ:
   Հիրավի հաղթանակների ամիս է մայիսը, իսկ մայիսի 9-ը՝ կրկնակի հաղթանակների տոն:
   Մեր պապերի ու հայրերի մասնակցությամբ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը փրկեց մոլորակի մարդկությանը Հիտլերյան ամբողջատիրության մարմաջից, իսկ հինավուրց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրումը հայ մարտիկների փառահեղ հաղթանակի հրավառություն էր, որը վերջնականապես ամրապնդեց նրանց՝ թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը:
    Մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի երկար տարիներ, մեր երկրին՝ անառիկ սահմաններ, ամուր տնտեսական հիմք, բարգավաճում և հզորացում: