Նորություններ

ԲԱՆԱԿԻ ՕՐ 28/01/2017


  Սիրելի հայրենակիցներ
  Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով: Բանակ, որը պատմական այս կարճ ժամանակահատվածում կարողացավ ապացուցել իր գոյության անհրաժեշտությունը, դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր երկրի սահմանների հանդեմ ոտնձգություն ցուցաբերողների զսպաշապիկը: Ցանկանում եմ մեր երիտասարդ, մարտունակ բանակի բոլոր ներկայացուցիչներին քաջ առողջություն, անկոտրում կամք:
   Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ, խիզախ ու անձնվեր զինվորներ, ովքեր պատրաստ են կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքի սահմանները և անմնացորդ ծառայել հարազատ ժողովրդին՝ դրանով իսկ ավելի սրբազան դարձնելով հայոց բանակի նշանակությունը բոլորիս համար: 
   Թող հավերժ խաղաղ լինեն մեր երկրի սահմանները շնորհիվ մեր բանակի, որպեսզի հայ մարդը կապույտ երկնքի տակ ի կատար ածի մեր պապերի երազանքը՝ կառուցելու անպարտ, հզոր ու միացյալ Հայաստան: