Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 30/12/2016


  Նոր տարին  և Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս' անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին:
  Համոզված եմ, որ գալիք' 2017 թվականը  լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք: Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն, բոլոր ընտանիքներում լսվեն մանուկների ուրախ ճիչեր, հայ զինվորը փառքով տուն դառնա: Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն հաղթանակները, թող այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն:
       Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։