Նորություններ

Համայնքում Հայրենական պատերազմի մասնակիցները և Հայաստանի Հանրապետության՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքները ստացան դրամական օգնություն 26/12/2016


    Համայնքում ավանդույթ է ձևավորվել Հայրենական պատերազմի մասնակիցներին և ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին ցուցաբերելու հատուկ վերաբերմունք:
     Շնորհավորեցինք նրանց գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացանք առողջություն, ընտանեկան երջանկություն և հավատ ապագայի հանդեպ, այնուհետև տեղեկացվեց, որ նրանցից յուրաքանչյուրի անվամբ համայնքի բյուջեի միջոցներից փոխանցվել է 30500-ական դրամ: Ներկաները համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ Հայէկոնոմբանկի Խորհրդային մասնաճյուղում ստացան դրամական օգնությունը և վերադարձան համայնք: