Նորություններ

ՏԻՄ 20-ԱՄՅԱԿ 10/11/2016


Շնորհավորական ուղերձ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ.
Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման 20 ամյակի  առթիվ:
Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերը հնարավորություն կտան հաջողությամբ հաղթահարել դժվարությունները, ունենալ ավելի հարմարավետ ու բարգավաճ համայնքներ և ավելի զարգացած ու ավելի բարեկեցիկ երկիր: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ և մաղթում մեր Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների աշխատակազմերին և ավագանիներին' բարեկեցություն, հաստատակամություն, նորանոր հաջողություններ իրենց իրավասություններն իրականացնելու պատվաբեր գործում: