Նորություններ

«Արի տուն» ծրագիր 31/05/2011


ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՀԱՐԳԵԼԻ  ԲՆԱԿԻՉՆԵՐ
     Տեղեկացնում ենք Ձեզ, որ հաստատվել է 2011 թվականի Սփյուռքի երիտասարդության Հայաստան այցելությունների «Արի տուն» ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագիրը մեկնարկելու է սույն թվականի հունիսից մինչև նեյեմբեր ամիսը, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-ից մինչև 20 տարեկան սփյուռքահայ երիտասարդները երկշաբաթյա փուլերով կհյուրընկալվեն Հայաստանյան ընտանիքներում:
     «Արի տուն» ծրագրի նպատակներն են' աջակցել Սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար, Սփյուռքահայ երիտասարդ սերնդին ներկայացնել Հայ ժողովրդի ավանդույթները ու սովորությունները,  հայ ընտանիքի և հայ մարդու առանձնահատկությունները:
     Ծրագրին մասակցել ցանկացողները պայմաներին ծանոթանալու համար կարող են դիմել Ջրվեժի գյուղապետարան: