Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 29/12/2017

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ... 
  Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք: Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն, բոլոր ընտանիքներում լսվեն մանուկների ուրախ ճիչեր, հայ զինվորը փառքով տուն դառնա: Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն հաղթանակները, թող այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն: ...

ՋՐՎԵԺԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՑ ՆՎԵՐՆԵՐ 21/12/2017

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Ջրվեժի միջնակարգ դպրոցի նախակրթարանի և տարրական դասարանների աշակերտները ստացան Ջրվեժի համայնքապետարանի կողմից պատրաստված նվերները:
  Սույն թվականի դեկտեմբերի 20-ին Ջրվեժի միջնակարգ դպրոց այցելեց համայնքի ղեկավարը: Նա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, սաներին, իսկ նախակրթարանի և առաջինից-չորրորդ դասարանների 530 աշակերտներին հանձնվեցին Ձմեռ պապիկի կողմից փաթեթներ՝ քաղցրավենիք, խաղալիք: ...

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ՛... 05/10/2017

   Սիրելի՛ ուսուցիչ ...
   Սիրելի՛ ուսուցիչ, սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և կորով:
  Դուք յուրաքանչյուր օր պատասխանատվության մեծ գիտակցումով եք մոտենում ձեր գործին' մանկավարժի բարձր կոչմանը' ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրելով երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին:
  Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները...

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26 ԱՄՅԱԿ 21/09/2017

   Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ իմ մա՛յր Հայաստան...
   Շնորհավորելով Հայ ազգին սեպտեմբերի 21-ի՝ անկախության տարելիցի կապակցությամբ, ցանկանում եմ հայ ազգին խաղաղություն, բարեկեցություն: Ցանկանում եմ ամեն հայի դեմքին տեսնել ժպիտ, այլ ոչ թե հոգս, ուզում եմ ամեն մի հայի աչքերը խնդան, այլ ոչ թե լինեն վշտով լեցուն: Եվ երազում եմ հային տեսնել ծաղկող, սերունդ տվող: Ու թո՛ղ Հայաստան աշխարհում այնքան բալիկ լինի, որ նրանց խինդ ու ծիծաղը թնդա Հայոց քաղաքներում...

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԵՎ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ 01/09/2017

   Համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա և 2017-2018թթ. ուսումնական տարվա մեկնարկի՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
   Սիրով շնորհավորում եմ Ջրվեժի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, դպրոցի սաներին, հատկապես առաջին դասարանցիներին գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
   Վստահ եմ, որ մեր դպրոցի բազմավաստակ ուսուցչական կոլեկտիվը այսուհետ ևս կշարունակի հայ երեխաներին կրթելու և դաստիարակելու իր ազգանվեր գործը

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԴՊՐՈՑ... 31/08/2017

  2017 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ առաջին դասարանցիների մուտքը գիտելիքներով, բացահայտումներով լի աշխարհ, նրանց դիմավորեցին բարձր դասարանցիները գեղեցիկ միջոցառումով:
   Ջրվեժի համայնքապետարանի ներկայացուցիչները նույնպես ներկա էին այդ միջոցառմանը և 122 առաջին դասարնցիններ ստացան իրենց առաջին ուսումնական տարվա համար անհրաժեշտ և գունագեղ գրենական պիտույքների ամբողջ փաթեթը

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 01/06/2017

   Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Գունագեղ, պայծառ ու ամենալուսավոր տոնի խորհուրդը միանշանակ պայծառ աչուկներով մանկիկներն են' լուսավոր ապագայի հավատով ու մանկության ոսկե երազը հիշեցնող ապրումներով:
   Ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:
    Ցանկանում եմ, որ Ձեր ժպտադեմ հայացքներից երբեք չպակասեն մանկական անհոգությունն ու շրջապատված լինեք միմիայն...

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >>