Հայտարարություններ

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ 10/02/2017

Հարգելի համագյուղացիներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի փետրվարի 3-ի № 36-Ա/1 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ կազմակերպվում է տարեցների՝ 63 տարեկանից բարձր տարիք ունեցող թոշակառուների, հանրապետական խաղեր: Մրցումների համայնքային փուլը անցկացվելու է հուլիս ամսին:

ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 09/01/2017

2017 թվականի հունվարի 13-ին, ժամը 1600-ին հրավիրել համայնքի ավագանու հերթականնիստ' հետևյալ օրակարգով.
1.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2016 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին:
2.Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 67-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3.Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 68-Ն որոշման մեջ...

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 20/12/2016

  Ջրվեժ համայնքում 2016 թվականի դեկտեմբերի 7-ին կազմակերպված հանրային քննարկումների արդյունքում կատարված առաջարկությունների հիման վրա տեղադրվում է համայնքի 2017 թվականի բյուջեի և համայնքի վարչական տարածքում 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի լրամշակված նախագծերը և հանրային քննարկումների արդյունքների ամփոփաթերթը.

ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 16/12/2016

2016 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 1600-ին հրավիրել համայնքի ավագանու' հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով'
1. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և հանձնաժողովի նախագահ սահմանելու մասին:
2. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանլու մասին...

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 07/12/2016

2016 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 1600-ին հրավիրել համայնքի ավագանու արտահերթ նիստ' հետևյալ օրակարգով.
1) Համայնքի ավագանու 2011 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2) «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
3) Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2017 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին...

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 02/12/2016

   Տեղեկացնում ենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը իրականացնում է ներդրումային ծրագրերի հավաքագրման աշխատանքներ: Այդ կապակցությամբ, Ջրվեժի համայնքի բոլոր այն գործարարները, որոնք ցանկանում են հիմնել նոր ձեռնարկություն, ընլայնել իրենց գործող ձեռնարկությունը կամ վերսկսել դրա աշխատանքները, ինչպես նաև վերապրոֆիլավորել այն, կարող են դրա համար ստանալ պետական աջակցություն:
  Պետական միջոցներով վարկային, բաժնեմասային ներդման և լիզինգի տեսքով տրամադրված աջակցության չափը սկսվելու է 10 մլն ՀՀ դրամից: Հավելենք, որ պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ներդրումները կարող են...

Հայտարարություն 18/11/2016

2016 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 1100-ին հրավիրել համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստ' հետևյալ օրակարգով.
1)Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին:
2) Համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
3)Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին...