Հայտարարություններ

Հայտարարություն 08/04/2013

2013 թվականի ապրիլի 11-ին, ժամը 1000-ին հրավիրել համայնքի ավագանու հերթական նիստ' հետևյալ օրակարգով.
 1. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2013 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին...

Հայտարարություն 24/03/2013

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2013 թվականի հունիսի 1-15-ը անց է կացվելու «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 1-ին փուլը: Մրցույթն անցկացվելու է չորս տարիքային խմբերով'

Հայտարարություն 10/03/2013

Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումների մարզային ծրագրի համաձայն ս/թ մարտի 25-ից ապրիլի 10-ը տեղի է ունենալու «Կոտայք-2013» երգարվեստի մարզային մրցույթ-փառատոնը` «Ժողովրդական-գուսանական երգ» և «Էստրադային երգ» անվանակարգերում:

Հայտարարություն 24/02/2013

Ազոտական պարարտանյութ (պարսկական կամ վրացական արտադրության) ձեռք բերելու և տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ջրվեժի գյուղապետարան մինչև 2013 թվականի մարտի 12-ը:

Հայտարարություն 27/12/2012

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2013 թվականի փետրվարի 9-10-ը կկայանա Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսը (մարզային ArtExpo) և մարզային մշակութային մրցույթ-փառատոնը, որին կարող են մասնակցել համայնքի պարային, ազգային նվագարաններիև ժողովւդական երգի համույթները և անհատ կատարողները, որոնք հանդես կգան իրենց համերգային, պարային համարներով:

Հայտարարություն 06/11/2012

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մարզային մշակութային միջոցառումների ծրագրի համաձայն, 2012 թվականի նոյեմբերի 30-ին Հրազդան քաղաքի պատկերասրահում կազմակերպվում է գեղանկարչության և կիրառական - դեկորատիվ արվեստի ցուցահանդես, որին կարող են մասնակցել համայնքի 20 տարեկանից բարձր ստեղծագործողները:

Հայտարարություն 24/10/2012

  Պատվիրատուն' Ջրվեժի գյուղապետարանը, որը գտնվում է Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ Մելքոնյան 76 հասցեում,հայտարարում է պարզեցված ընթացակարգ։
 Պարզեցված ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել  Ջրվեժի գյուղապետարանի կարիքների համար տեսահսկման և հակահրդեհային պահպանիչ ահազանգման համակարգերի ձեռքբերման աշխատանքների գնման պայմանագիր (այսուհետև' պայմանագիր)։