Հայտարարություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ 05/12/2017


    Սույնով Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2017 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի և համայնքի վարչական տարածքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
    Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի և համայնքի վարչական տարածքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքերում (jrvezh-kotayq.am, www.jrvezh.am), հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Ջրվեժի համայնքապետարան:
  Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան՝
  1. Ջրվեժ համայնքի Զովք գյուղում՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին վարչական ղեկավարի նստավայրում, հասցեն՝ գյուղ Զովք, Գլխավոր խճուղի, թիվ 16:
  2. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին վարչական ղեկավարի նստավայրում, հասցեն՝ գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 21:
  3. Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 17:00-ին  Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76:
  Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 17-ը ներառյալ ներկայացնել դիմում:          Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-644929 հեռախոսահամարով: