Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22/11/2017


 Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործում է թվով երեք ԽՄ-ներ:Դրանք են՝
1) համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.
2) քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ.
3) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:
Համայնքի ղեկավարի կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմնին անդամակցելու դիմումի ձևը կցվում է.
Դիմումները ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 11-ը, նշելով խորհրդակցական մարմնի անվանումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հեռ. 010 644929:

Դիմումի ձև