Հայտարարություններ

ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13/11/2017


 2017 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 1500-ին հրավիրել համայնքի նորընտիր ավագանու նիստ՝ հետևյալ  օրակարգով.
 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին:
 2.«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի, Ձորաղբյուրի և Զովքի համայնքապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին:
 3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ համայնքի ավագանուն եզրակացություններ տալու նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին:
 4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրին համաձայնություն տալու մասին:
 5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու մասին:
  6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին:
 7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
 8.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:
 9.Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին: