Հայտարարություններ

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 21/06/2017


   Կոտայքի մարզպետի 2017 թվականի հունիսի 19-ի թիվ 125-Ա որոշման համաձայն,  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում կազմակերպվելու է աղբահանության, սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման մարզային շաբաթօրյակ:
   Հարգելի համագյուղացիներ, մեր բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելու, աղբն ու այլ թափոնները հավաքելու նպատակով համայնքը նույնպես պետք է մասնակցի շաբաթօրյակին:
   Անհրաժեշտ է ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին՝ մաքրելով մեր բակերը, մեր շրջակա տարածքներն ու մեր համայնքը: Տեղեկացնում եմ նաև, որ յուրաքանչյուր փողոցում ձեր կողմից հավաքած աղբն ու թափոնները կտեղափոխվեն աղբավայր՝ մեր և մեր երեխաների համար ապահովելով մաքուր շրջակա միջավայր և կենսաապահովման բավարար պայմաններ:
  Խնդրում եմ յուրաքանչյուր փողոցից որևէ մեկը շաբաթօրյակի օրը համայնքապետարանին տեղեկացնի իրականացվող աշխատանքների մասին՝ զանգահարելով 010 644929 կամ 091 644929 հեռախոսահամարներով: