Հայտարարություններ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 22/05/2017


   Հարգելի համագյուղացիներ.
   2017 թվականի մայիսի 27-ը հայտարարվել է հանրապետական շաբաթօրյակի օր: 
   Մեր բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելու, աղբն ու այլ թափոնները հավաքելու նպատակով համայնքը նույնպես պետք է մասնակցի շաբաթօրյակին:
Հարգելի համագյուղացիներ, խնդրում եմ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին՝ մաքրելով մեր բակերը, մեր շրջակա տարածքներն ու մեր համայնքը: Տեղեկացնում եմ նաև, որ յուրաքանչյուր փողոցում ձեր կողմից հավաքած աղբն ու թափոնները կտեղափոխվեն աղբավայր՝ մեր և մեր երեխաների համար ապահովելով մաքուր շրջակա միջավայր և կեսաապահովման բավարար պայմաններ: Մեր համայնքը մեր տունն է: Այն մաքուր պահելը մեր պարտքն է: Մաքուր պահենք մեր համայնքը և թույլ չտանք աղտոտելու այն: Խնդրում եմ յուրաքանչյուր փողոցից որևէ մեկը շաբաթօրյակի օրը համայնքապետարանին տեղեկացնի իրականացվող աշխատանքների մասին՝ զանգահարելով 010 644929 կամ 091 644929 հեռախոսահամարներով: