Հայտարարություններ

ԱՐԻ ՏՈՒՆ 2017 20/04/2017


  ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ.
  Տեղեկացնում ենք Ձեզ, որ հաստատվել է 2017 թվականի Սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը:     
 Ծրագիրը մեկնարկելու է 2017 թվականի հունիսի 18-ից մինչև օգոստոսի 26-ը, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-ից մինչև 18 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ 8 փուլերով կհյուրընկալվեն հայկական ընտանիքներում: Յուրաքանչյուր փուլ ներառում է 9-օրյա հյուրընկալում հայ ընտանիքում և 4-օրյա հանգիստ Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում: 
  Ծրագրին մասնակցել ցանկացողները պայմաններին ծանոթանալու համար կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան մինչև 2017 թվականի ապրիլի 28-ը: