Հայտարարություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ 30/03/2017


   Սույնով Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու՝ 2017 թվականի մարտի 30-ից ապրիլի 20-ը ներառյալ կազմակերպվող՝ Ջրվեժ համայնքի զարգացման ծրագրի վերանայման գործընթացի հանրային քննարկումներին: 
   Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Ջրվեժ համայնքի զարգացման ծրագրի վերանայման գործընթացի» նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի ապրիլի 20-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում www.jrvezh-kotayq.am, www.jrvezh.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotajq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան:
  Հանրային քննարկումների արդյունքում 2017 թվականի ապրիլի 21-ին ժամը 15.00-ին համայնքապետարանի վարչական շենքի2-րդ հարկում, հասցեն՝ գ. Ջրվեժ, Մելքոնյան-76, տեղի կունենան հանրային բաց լսումներ:
   Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի ապրիլի 17-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում:   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 644-929 հեռախոսահամարով: 
 Ջրվեժի համայնքապետարան 
010 644-929010 644-929