Հայտարարություններ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԵՐՄՆԱՑՈՒՆԵՐ 15/02/2017


   Հարգելի համագյուղացիներ.
    Մինչև փետրվարի 20-ը Ջրվեժի համայնքապետարան ներկայացնել 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ գարնանացան ցորենի  (1 կգ-ը շուրջ 240 դրամ), գարնանացան գարու (1 կգ-ը շուրջ 240 դրամ), հնդկացորենի (1 կգ-ը շուրջ 800 դրամ), ոլոռի (1 կգ-ը շուրջ 800 դրամ), սիսեռի (1 կգ-ը շուրջ 1000 դրամ), ոսպի (1 կգ-ը շուրջ 800 դրամ), եգիպտացորենի (1 կգ-ը շուրջ 700 դրամ), առվույտի (1 կգ-ը շուրջ 2700 դրամ) և կորնգանի (1 կգ-ը շուրջ 500 դրամ) սերմացուների նկատմամբ պահանջարկը։
   Միաժամանակ տեղեկացվում է, որ նշված սերմերը հողօգտագործողներին կտրամադրվեն նախապես վճարման պայմանով:      Լրացուցիչ տվյալների համար զանգահարել 010 64 49 29010 64 49 29010 64 49 29 հեռախոսահամարով: