Հայտարարություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ 15/02/2017


                            ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
          Սույնով Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2017 թվականի փետրվարի 16-ից մինչև մարտի 2-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
        Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի մարտի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքերում (jrvezh-kotayq.am; www.jrvezh.am), հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Ջրվեժի համայնքապետարան:
       Հանրային քննարկումների ընթացքում 2017 թվականի մարտի 3-ին ժամը 15:00-ին Մելքոնյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի երկրորդ հարկում  տեղի կունենան հանրային բաց լսումներ:
     Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականի փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել  դիմում:                      
          Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-644929010-644929 հեռախոսահամարով:  
Ջրվեժի համայնքապետարան