Հայտարարություններ

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 21/06/2017

   Կոտայքի մարզպետի 2017 թվականի հունիսի 19-ի թիվ 125-Ա որոշման համաձայն, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում կազմակերպվելու է աղբահանության, սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման մարզային շաբաթօրյակ:
   Հարգելի համագյուղացիներ, մեր բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելու, աղբն ու այլ թափոնները հավաքելու նպատակով համայնքը նույնպես պետք է մասնակցի շաբաթօրյակին:
   Անհրաժեշտ է ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին՝ մաքրելով մեր բակերը...

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 22/05/2017

  Հարգելի համագյուղացիներ.
  2017 թվականի մայիսի 27-ը հայտարարվել է հանրապետական շաբաթօրյակի օր:
  Մեր բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելու, աղբն ու այլ թափոնները հավաքելու նպատակով համայնքը նույնպես պետք է մասնակցի շաբաթօրյակին: Հարգելի համագյուղացիներ, խնդրում եմ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին՝ մաքրելով մեր բակերը, մեր շրջակա տարածքներն ու մեր համայնքը: Տեղեկացնում եմ նաև, որ յուրաքանչյուր փողոցում ձեր կողմից հավաքած աղբն ու թափոնները կտեղափոխվեն աղբավայր՝ մեր և մեր երեխաների համար ապահովելով մաքուր շրջակա միջավայր և...

«ԿՄՋՀ-ՊԸԱՇՁԲ-17/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԱՎԵՐ 20/04/2017

    ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի կարիքների համար՝ Ջրվեժ համայնքում ներհամայնքային ճանապարհների ասֆալտ բետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված «ԿՄՋՀ-ՊԸԱՇՁԲ-17/1» ծածկագրով պարզեցված ընթացակարգի հայտարարություն և հրավեր
( Հրապարակված է 20/04/2017 -ից մինչև 04/05/2017 ժամը 09:30 ներառյալ )      

ԱՐԻ ՏՈՒՆ 2017 20/04/2017

  ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ.
  Տեղեկացնում ենք Ձեզ, որ հաստատվել է 2017 թվականի Սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը:
 Ծրագիրը մեկնարկելու է 2017 թվականի հունիսի 18-ից մինչև օգոստոսի 26-ը, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-ից մինչև 18 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ 8 փուլերով կհյուրընկալվեն հայկական ընտանիքներում: Յուրաքանչյուր փուլ ներառում է 9-օրյա հյուրընկալում հայ ընտանիքում և 4-օրյա հանգիստ Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում...

ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 04/04/2017

2017 թվականի ապրիլի 10-ին, ժամը 1600-ին հրավիրել համայնքի ավագանու հերթական նիստ' հետևյալ օրակարգով
1. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2017 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին:
2. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ 30/03/2017

    Սույնով Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու՝ 2017 թվականի մարտի 30-ից ապրիլի 20-ը ներառյալ կազմակերպվող՝ Ջրվեժ համայնքի զարգացման ծրագրի վերանայման գործընթացի հանրային քննարկումներին:
   Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Ջրվեժ համայնքի զարգացման ծրագրի վերանայման գործընթացի» նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2017 թվականի ապրիլի 20-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները...

ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 01/03/2017

2017 թվականի մարտի 10-ին, ժամը 1600-ին հրավիրել համայնքի ավագանու հերթական նիստ' հետևյալ օրակարգով.
1. Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
2. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
3...