Ողջույնի խոսք


     Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կայքն այցելելու և հետաքրքրություն ցուցաբերելու համայնքում իրականացվող աշխատանքների նկատմամբ:
     Ինչպես նկատում եք, փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով:
     Ջրվեժ համայնքի ինտերնետային կայքում դուք կարող եք ծանոթանալ գյուղում իրագործվող և իրագործվելիք ծրագրերի, բարեփոխումների ընթացքին, տեղեկություններ ստանալ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների մասին, ինչպես նաև ծանոթանալ աշխատակազմի կառուցվածքին և գործունեությանը: Համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանին կարևորում են հասարակությանն առընչվելու բաց և թափանցիկ աշխատաեղանակը:
      Հուսով եմ, որ կօգտագործեք մեր ինտերնետային կայքի բազմաթիվ հնարավորությունները` տեղեկացված լինելու Ջրվեժի համայնքի իշխանությունների գործունեության մասին և ակնկալում ենք ստանալ կայքի վերաբերյալ ձեր կարծիքներն ու առաջարկություները, որոնք նկատի առնելով` կփորձենք ավելի բարելավել այն:

Ռոբերտ Պետրոսյան
Ջրվեժ համայնքի ղեկավար

Հայտարարություններ
ՇԱԲԱԹՕՐՅԱԿ21/06/2017
   Կոտայքի մարզպետի 2017 թվականի հունիսի 19-ի թիվ 125-Ա որոշման համաձայն, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում կազմակերպվելու է աղբահանության, սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման մարզային շաբաթօրյակ:
   Հարգելի համագյուղացիներ, մեր բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելու, աղբն ու այլ թափոնները հավաքելու նպատակով համայնքը նույնպես պետք է մասնակցի շաբաթօրյակին:
   Անհրաժեշտ է ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին՝ մաքրելով մեր բակերը...

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ22/05/2017
  Հարգելի համագյուղացիներ.
  2017 թվականի մայիսի 27-ը հայտարարվել է հանրապետական շաբաթօրյակի օր:
  Մեր բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելու, աղբն ու այլ թափոնները հավաքելու նպատակով համայնքը նույնպես պետք է մասնակցի շաբաթօրյակին: Հարգելի համագյուղացիներ, խնդրում եմ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին՝ մաքրելով մեր բակերը, մեր շրջակա տարածքներն ու մեր համայնքը: Տեղեկացնում եմ նաև, որ յուրաքանչյուր փողոցում ձեր կողմից հավաքած աղբն ու թափոնները կտեղափոխվեն աղբավայր՝ մեր և մեր երեխաների համար ապահովելով մաքուր շրջակա միջավայր և...

Որոշումներ
11 հուլիսի 2017 թվականի N 133-Ա11/07/2017
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
11 հուլիսի 2017 թվականի N 132-Ա11/07/2017
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
6 հուլիսի 2017 թվականի N 131-Ա06/07/2017
ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՍԻԼԻ ՎԱՍԻԼԵՎԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նորություններ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ01/06/2017
   Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Գունագեղ, պայծառ ու ամենալուսավոր տոնի խորհուրդը միանշանակ պայծառ աչուկներով մանկիկներն են' լուսավոր ապագայի հավատով ու մանկության ոսկե երազը հիշեցնող ապրումներով:
   Ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:
    Ցանկանում եմ, որ Ձեր ժպտադեմ հայացքներից երբեք չպակասեն մանկական անհոգությունն ու շրջապատված լինեք միմիայն...
ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ27/05/2017
   Մայիսի 27-ին կազմակերպված հանրապետական շաբաթօրյակի ընթացքում Ջրվեժ համայնքի վարչական տարածքում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ:
   Ջրվեժի համայնքապետարանի, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի, հանրակրթական դպրոցի, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒ ՀՈԱԿ-ի, «Ջրվեժ բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ի աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների ջանքերով ճանապարհին հարող տարածքներից հեռացվել է մեծ քանակությամբ աղբ...