Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սոնա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/04/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ,

Եկեք միասին խթանենք համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված մեր ջանքերը:

Համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ:

Հիմնադրամի համակարգողների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից հայտարարվել է համավարակի (COVID 19-ի) հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՀ խոշորացված համայնքների համար:

Մրցույթին կարող են մասնակցել համայնքապետարանները և/կամ հանրային-մասնավոր միավորումները, ներառյալ՝ սկսնակներն ու անհատ ձեռնարկատերերը, ակնկալելով 5.000-20.000 եվրո, բացառիկ դեպքերում (միջհամայքային ծրագրեր)՝ մինչև 50.000 եվրո աջակցություն: Ոլորտների սահմանափակում չկա:

Ծրագրերը նախատեսում են համայնքի կողմից ներդրում ծրագրի ամբողջական գումարի առնվազն 7%-ի չափով, ֆինանսական կամ բնեղեն արտահայտությամբ:

Մեր համայնքը, կարևորելով ձեռներեցությանն աջակցելու անհրաժեշտությունը, հրավիրում է համայնքի ձեռներեցներին և շահագրգիռ կողմերին համատեղ մասնակցելու դրամաշնորհային մրցույթին:

Հայտադիմումի ձևը կարող եք ձեռք բերել համայնքապետարանից կամ անցնելով հետևյալ հղումներով՝  http://www.jrvezh.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=623#.YHbEmugzYdU :Առաջարկները կարող եք ներկայացնել համայնքապետարան մինչև ս/թ ապրիլի 30-ը:

Հարգելի՛ ձեռներեցներ: Մենք պատրաստ ենք նաև հանդիպում կազմակերպել՝ ծրագրի վերաբերյալ մեր պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները Ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու համար:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք նաև կապ հաստատել համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու Սոնա Հովհաննիսյանի հետ՝ ուղարկելով նամակ jrvezh.kotayq@mta.gov.am էլ. հասցեին, և/կամ զանգահարելով 010-684929 հեռախոսահամար/ներ/ով:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (780.5ԿԲ)
file (22.5ԿԲ)
file (21.8ԿԲ)
file (158.5ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ 12.04.2024
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ 13.03.2024
Ավագանու թիվ 2 արտահերթ նիստ 13.02.2024
Ավագանու թիվ 15 հերթական նիստ 27․12․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner