«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014 թ. ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հունիսի 30-ին, ժամը 16:00-ին Ջրվեժի համայնքապետարանի շենքում (համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց-76) տեղի կունենա «Թ.Ա.Հ.Գ Գրիգ» ՍՊԸ-ի կողմից նախագծված «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզի շենքի կառուցման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Ջրվեժ համայնքի պաշտոնական կայքում՝ www.jrvezh.am, հեռախոսներ՝ 010-684929; 060-535553: