ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները:
Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող հասարակական կազմակերպությունները, համայնքային աշխատանքային խմբերը, այնպես էլ բնակչության առանձին խմբերը։
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցվում է։