Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 21-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության և համայնքի ղեկավարի 2018 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության և համայնքի ղեկավարի 2018 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի փետրվարի 21-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան՝
1․ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում՝ 2019 թվականի փետրվարի 19-ին ժամը 16։00-ին, վարչական ղեկավարի նստավայրում, հասցեն՝ գյուղ Զովք, Գլխավոր խճուղի, թիվ 16։
2․ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրում՝ 2019 թվականի փետրվարի 20-ին ժամը 16։00-ին, վարչական ղեկավարի նստավայրում, հասցեն՝ գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 21։
3․ Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2019 թվականի փետրվարի 21-ին ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-644-929; 060-53-55-53 հեռախոսահամարներով։