Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1025
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սոնա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/11/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28/12/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2018 թվականի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքնային պլանի և համայնքի վարչական տարածքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Ջրվեժ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի և համայնքի վարչական տարածքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան՝

  1. Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին, վարչական ղեկավարի նստավայրում, հասցեն՝ գյուղ Զովք, Գլխավոր խճուղի, թիվ 16։
  2. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրում՝ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 16։00-ին, վարչական ղեկավարի նստավայրում, հասցեն՝ գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 21։
  3. Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-644-929 հեռախոսահամարով։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (763ԿԲ)
file (19.2ԿԲ)
file (1.6ՄԲ)
file (20.1ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստեր
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ12.04.2019
Ջրվեժ Համայքի Ավագանու հերթական նիստ 15.03.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 15.01.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

+37410644929

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner