Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի փակ դասական երկրորդ աճուրդ
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Ջրվեժի համայնքապետարան (Մելքոնյան փողոց 76, 2-րդ հարկ, հեռախոս 644929):
Աճուրդը կայանալու է 2018 թվականի հունիսի 5-ին ժ. 14:00-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2018 թվականի հունիսի 1-ը, ժամը 14:00-ը: