ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ.
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018 թվականի մայիսի 25-ից հունիսի 13-ը անց է կացվելու «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 1-ին փուլը: Մրցույթն անցկացվելու է չորս տարիքային խմբերով՝
1) 1-ին խումբ՝ 2010 թվականից մինչև 2012 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
2) 2-րդ խումբ՝ 2007 թվականից մինչև 2009 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
3) 3-րդ խումբ՝ 2004 թվականից մինչև 2006 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
4) 4-րդ խումբ՝ 2001 թվականից մինչև 2003 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
5) Անվասայլակով հաշմանդամ (հայր կամ մայր) ունեցող ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են մեկ տարիքային խմբով, տարիքային խումբը՝ 2005 թվականից մինչև 2012 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պայմաններին ծանոթանալու համար կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան մինչև 2018 թվականի մայիսի 10-ը: