19.03.24
Հայտարարություն
|
Ջրվեժ համայնքի սիրելի՛ բնակիչներ․ Ջրվեժի համայնքապետարանի և Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ ազգային պարերի զարգացման և տարածման նպատակով՝ ամիսը մեկ անգամ Ջրվեժ համայնքում անցկացվելու են ազգային պարերի բաց դասեր։ Հետագայում հանրությանը նաև կներկայացվի ավանդական ծեսերը մեկ ամբողջության մեջ՝ ներառելով երգ ու պար, խաղ ու ծես։ Մեկնարկը՝ ապրիլի 5-ին, ժամը 18։45-ին Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հատվածում՝ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ։ Եկեք միասին մեր օրը վերածենք ազգային տոնի։ Հարցերի համար զանգահարել 055-835553 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-18։00։
|
|
18.03.24
Առաջին բեմել
|
«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ում տոնական տրամադրություն էր։ Երաժշտական դպրոցի առաջին դասարանցիները մեծ պատասխանատվությամբ առաջին անգամ ելույթ էին ունենում հանդիսատեսի առաջև։ Համերգը նվիրված էր կանանց մեկ ամսյակին։ Շնորհավորում ենք մեր սաների առաջին քայլերը, մաղթում նրանց նորանոր հաջողություններ և մեծ բեմեր։ Շնորհակալություն ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար։
|
|
13.03.24
Հայտարարություն
|
Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որի նպատակն է 2024 թվականի մարտի 23-ին ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով համայնքի հիմնական փողոցների և խորհրդանիշ համարվող շենքերի արտաքին լուսավորությունը, ինչպես նաև առաջարկում ենք հանրությանը միանալ Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի «Երկրի ժամը» բնապահպանական շարժմանը:
|
|
08.03.24
Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
|
Շնորհավորանքներս Հայաստան աշխարհի մեծազնիվ տիկնանց և օրիորդաց մարտի 8-ի տոնական առիթով:Այսօր բերկրում են մեր հոգիները, որովհետև բազմադարյա մեր պատմությունը վկայում է, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը. օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիությունն ու տոկունությունն են ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար:Վստահաբար արձանագրում եմ, որ իրենց նուրբ ձեռքերով ձնծաղիկներ գրկած թոռնիկների, շնորհավորական տողեր շարադրող աշակերտների, ջերմ ու ամուր գրկող եղբայրների և զավակների, բարձրաբերձ լեռներն աչալրջորեն հսկող զինվորների կողմից գրված նամակների և, ...
Մանրամասն |
|
06.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի՝ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի մարտի 13-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական 3-րդ նիստը:Օրակարգում՝1. Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:2. Ջրվեժ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:3. Ջրվեժ համայնքում գործող «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:4. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու ...
Մանրամասն |
|
01.03.24
Շնորհավոր գարնան առաջին օրը
|
Եկեք այս գարուն, ով մարդի'կ բարի, Շռայլեք իրար ժպիտ ու ծիծաղ, Միշտ բարի խոսքեր, Ծաղիկներ ու սեր... Շնորհավորում ենք գարնան առաջին օրվա առթիվ։ Թող գարունը իր հետ բերի միայն երջանիկ, արևոտ օրեր, վառ և անմոռանալի պահեր։ Գարունը թող լինի ոչ միայն մեր պատուհանից դուրս, այլ նաև մեր հոգիներում, մեր սրտերում, մեր մեջ....Ցանկանում ենք գարնանային ժպիտներ, անսպառ էներգիա, խինդ ու ծիծաղ, ուրախություն:
|
|
21.02.24
Հայտարարություն
|
«ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ Կանանց միամսյա տոների կապակցությամբ մարտի 8-ին թանգարանը կազմակերպում է Կոտայքի մարզի կին նկարչուհիների աշխատանքների ցուցադրություն։ Մասնակցել ցանկացողները կարող են աշխատանքները ներկայացնել թանգարան մինչև մարտի 1-ը։ Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարին (+374) 77 75-81-48
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |