Այսօր: Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 839
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.02.20 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ հայտարարվում է մրցույթ։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընտանիքները կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան մինչև սույն թվականի մայիսի 15-ը։ Մրցույթի մարզային ընտրական փուլը անցկացվելու է սույն թվականի հունիս ամսին:   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ      Մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերով՝ 1) 1-ին տարիքային խումբ` 6-ից 8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2012- 2014 թթ) 2) 2-րդ տարիքային խումբ` 9-ից 11 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2009- 2011 թթ) 3) 3-րդ տարիքային խումբ` 12-ից 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2006-2008 թթ). 4) 4-րդ տարիքային խումբ` 15-ից 16 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2005- 2004 թթ)      ... Մանրամասն
13.02.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ՝ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆ
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության ... Մանրամասն
12.02.20 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 2 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

2020 թվականի փետրվարի 17-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստը՝ հետևյալ օրակարգով.

1.Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 81-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

2.Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 84-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

3. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:

10.02.20 ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՊՈՒՇԿԻՆ
Փետրվարի 10-ին նշվում է XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինի մահվան հիշատակի օրը։ Վերջինիս անցած ճանապարհը լուսաբանելու և ներկա ու գալիք սերունդներին մեծ մարդասերի հանճարեղ մտքերը հասու դարձնելու նպատակով՝ այսօր Ջրվեժի միջնակարգ դպրոցում օրը նվիրել էին Պուշկինի հիշատակին և կազմակերպել էին մեծ միջոցառում։ Միջոցառումը բավականին ծավալուն և ընդգրկուն էր, սակայն լավ կազմակերպված և ճիշտ ընտրված սցենարի շնորհիվ այն մեկ շնչով դիտվեց։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տարբեր տարիքի աշակերտները, ովքեր վարպետությամբ ներկայացրեցին Պուշկինի ստեղծագործությունները։Միջոցառմանը ներկա էին աշակերտները, վերջիններիս ծնողները, դպրոցի ... Մանրամասն
10.02.20 ԵՐԿՐՈՐԴ ԱՃՈՒՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2020 թվականի հունվարի 16-ին աճուրդի ներկայացված Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 07-042-0406-0017 կադաստրային համարի՝ 1208,0 քառ.մետր մակերեսով հողակտորի աճուրդը համարվել է չկայացած՝ սակարկությունների արդյունքում ձևավորված առաջին և երկրորդ առավելագույն գինը սահմանված ժամկետում ամբողջությամբ չմուծելու պատճառով և նշված հողակտորի երկրորդ աճուրդային վաճառքը նախատեսվում է կազմակերպել 2020 թվականի փետրվարի 18-ին, ժամը 14:00-ին:

Տե՛ս հայտարարությունը

08.02.20 ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
Այսօր՝ փետրվարի 8-ին, նշվում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը  Հայաստանում  ընդունված  է  նշել  ոչ  միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև՝ ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի ... Մանրամասն
29.01.20 ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 թվականի հունվարի 16-ին Ջրվեժի համայնքապետարանում աճուրդի հանված համայնքային սեփականություն հանդիսացող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0406-0017 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության  4-րդ կարգի ջրովի վարելահողի հաղթող ճանաչված քաղաքացին 10 օրվա ընթացքում ամբողջությամբ չի մուծել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից ելնելով հաղթող է ճանաչվել սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն՝ 27 300 000 դրամ գին առաջարկած անձը: Արդյունքում՝ վաճառվել են աճուրդի հանված 5 լոտերն ամբողջությամբ՝ 132 615 000 դրամ առավելագույն արժեքով:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ջրվեժ Համայնքի ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի  Ավագանու հերթական նիստ 15.01. 2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ  26.12.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 09.12.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner