Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1044
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.09.19 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
     Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ․     Այսօր մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է, մեր երկրի անկախության հռչակման 28-րդ տարեդարձը, ինչի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլորիս՝ ի Հայաստան, ի Արցախ և ի սփյուռս։      Տոն, որը համապետական է և մեզանից յուրաքանչյուրինը, որի կայացման, ամրապնդման, հարատևման գործընթացում ամեն մեկս անելիք ունենք։ Սիրենք, փայփայենք, գնահատենք, շենացնենք ու պահպանենք մեր երկիրը, մեր նախնյաց բնօրրանը։ Շատ թանկ է այն մեզ համար, թանկ է նրա յուրաքանչյուր թիզ հողը, որի համար դարեր ի վեր պայքարել ու մաքառել են սերունդներ։      Կրկին շնորհավորելով բոլորիս, մեր երկրին մաղթում եմ հզոր առաջընթաց, բազում դարերի խաղաղ ու ... Մանրամասն
19.09.19 ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Ջրվեժ համայնքում շարունակվում են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Այս տարի համայնքի բյուջեի միջոցներով ասֆալտապատվել են համայնքի Ջրվեժ բնակավայրի մի շարք փողոցներ։ Ընդհանուր առմամբ ասֆալտապատված տարածքների մակերեսը կազմում է 10227,6 քմ։ Ջրվեժ համայնքում հետագայում ևս իրականացվելու են միջոցառումներ, որպեսզի համայնքում անբարեկարգ փողոցներ չմնան

19.09.19 ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Զովք բնակավայրում ավարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակներում իրականացված խմելու ջրագծի կառուցումը։ Համայնքի կողմից ներդրված ֆինանսական միջոցների չափը կազմել է 8 միլիոն դրամ։ Այս ծրագրի արդյունքում բնակավայրի բնակիչները կապահովվեն որակյալ ջրամատակարարմամբ։ Մոտակա ժամանակահատվածում ևս նախատեսվում է Զովք բնակավայրում աշխատանքներ կատարել ջրամատակարարման ծառայությունների որակի բարելավման նպատակով․ մասնավորապես սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն կնքվել է խորքային հորի վերակառուցման աշխատանքների պայմանագիր։

19.09.19 ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

  Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ,
 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 21-ին համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, ժամը 11:00-ին կկայանա տոնական միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին։ Ելույթ են ունենալու Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցի սաները։
  Սիրով հրավիրում ենք բոլորին։
  Ելույթի ցանկության դեպքում (ասմունքողներ, երգողներ) կարող եք դիմել Ջրվեժի համայնքապետարան Նորայր Սանթրոսյանին մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը, ժամը 18։00-ն ներառյալ։
 Սիրով սպասում ենք բոլորին՝ տոնական այդ օրվա խինդն ու ուրախությունը միասին անցկացնելու համար:

17.09.19 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՁՐԵՎԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Անձրևների ժամանակ հեղեղումներից խուսափելու և բնակչությանն անհարմարություններից զերծ պահելու նպատակով 2019 թվականին անձրևաջրերի հեռացման  համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվել համայնքի Ձորաղբյուր բնակավայրում։ Համակարգն ունի 198 մետր երկարություն և ընդգրկում է բնակավայրի Ազատության փողոցից մինչև Լուսավորության փողոց ընկած հատվածը։

10.09.19 ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
   Ջրվեժ համայնքի բնակիչներ.   Տեղեկացնում ենք, որ սույն թվայանի սեպտեմբերի 21-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Կոտայքի մարզպետարանի կողմից կազմակերպվելու է տոնական միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության  28-րդ տարեդարձին:  Համայնքի անունը կրող տաղավարներում կարող եք ներկայացնել ժողովրդական-կիրառական արվեստի և արհեստների ստեղծագործություններ՝ կարպետագործություն, գոբելենագործություն, կերպարվեստ, տիկնիկագործություն կամ համայնքին բնորոշ խոհանոցի և բերքուբարիքի նմուշներ:    Միջոցառման մեկնարկը տեղի կունենա 21.09.2019 թվականին, ժամը 15:00-ին:    Ցանկացողները կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան (գ. Ջրվեժ, Մելքոնայն 76, հեռ. 010-68-49-29, ... Մանրամասն
10.09.19 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Համայնքում գիշերային ժամերին երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման և բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով Ջրվեժ բնակավայրում իրականացվել են արտաքին լուսավորության համակարգի ընդլայնման շինարարական աշխատանքներ։ Արդյունքում բնակավայրում տեղադրվել են թվով 57 հենասյուներ և 65 լուսատուներ։
Համայնքում կատարվող աշխատանքների շնորհիվ քայլ առ քայլ կյանքի է կոչվում բարեկարգ ու բնակչության համար լավ կենսապայմաններ ունենալու համայնքի տեսլականը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ջրվեժ Համայնքի Ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 06.09.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 10.07.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 28.06.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ12.04.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner