Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայքի «Ծառայությունների հավաքածու» բաժնում ներդրվել են նոր ծառայությունների տեղեկատվական քարտեր։ 

Ներդրված նոր ծառայությունների թվում են՝ 

  1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում։
  2. Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում։
  3. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում։
  4. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում։
12.04.24 «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ
«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի սաները մասնակցեցին «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» 15-րդ մրցույթ փառատոնին և կրկին անգամ պատվով ներկայացան։ 
Էստրադային վոկալ մինուսային հնչյունագրով անվանակարգում մեր սաները արժանացել են պատվավոր մրցանակների՝ Սուսաննա Բուդաղյան-2-րդ մրցանակ և Մարիամ Բաբայան-3-րդ մրցանակ։
Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաղթանակներ։
10.04.24 Հայտարարություն
Հարգելի քաղաքացիներ «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ին անհրաժեշտ են՝ դաստիարակներ։ Դաստիարակին ներկայացվող որակավորման պահանջները`նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ: Ցանկացողները կարող են դիմել «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ։ Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-16։00։ Հասցե՝ գյուղ Ջրվեժ ... Մանրամասն
07.04.24 Ապրիլի 7-ը
Հանեմ գանձերը հայոց լեռների,Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,Ծաղիկների հետ,մորս ոտքի տակ`Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`Մորս ոտքի տակ`,ախ,քիչ է էլի:  Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը Հրեշտակապետը Մարիամին ավետեց մայրանալու լուրը:Հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր, մայրության, գեղեցկության օր:Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:Իսկ ... Մանրամասն
05.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի՝ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 4 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի ապրիլի 12-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական 4-րդ նիստը: Օրակարգում՝ 1. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին:2․Կոտայքի թեմի առաջնորդարանին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։3․Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։4․Ջրվեժ համայնքում գործող «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին։5․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ... Մանրամասն
19.03.24 Հայտարարություն

Ջրվեժ համայնքի սիրելի՛ բնակիչներ․

 Ջրվեժի համայնքապետարանի և Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ ազգային պարերի զարգացման և տարածման նպատակով՝ ամիսը մեկ անգամ Ջրվեժ համայնքում անցկացվելու են ազգային պարերի բաց դասեր։ Հետագայում հանրությանը նաև կներկայացվի ավանդական ծեսերը մեկ ամբողջության մեջ՝ ներառելով երգ ու պար, խաղ ու ծես։

Մեկնարկը՝ ապրիլի 5-ին, ժամը 18։45-ին Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հատվածում՝ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։

Սիրով սպասում ենք բոլորիդ։ Եկեք միասին մեր օրը վերածենք ազգային տոնի։

Հարցերի համար զանգահարել 055-835553 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-18։00։

18.03.24 Առաջին բեմել
«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ում տոնական տրամադրություն էր։ Երաժշտական դպրոցի առաջին դասարանցիները մեծ պատասխանատվությամբ առաջին անգամ  ելույթ էին ունենում հանդիսատեսի առաջև։ Համերգը նվիրված էր կանանց մեկ ամսյակին։ 
Շնորհավորում ենք մեր սաների առաջին քայլերը, մաղթում նրանց նորանոր հաջողություններ և մեծ բեմեր։
Շնորհակալություն ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ 12.04.2024
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ 13.03.2024
Ավագանու թիվ 2 արտահերթ նիստ 13.02.2024
Ավագանու թիվ 15 հերթական նիստ 27․12․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner