Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1299-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2025 թվականի N 1299-Ա

ՋՈՒԼԻԵՏԱ ՊԵՐՃԻ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացի Ջուլիետա Պերճի Աղաբաբյանը հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի օգոստոսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։ 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Վարչականակտնընդունելուհամարհիմքհանդիսացողփաստերը

Համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված ելակետային տվյալների՝ հարկման օբյեկտ հանդիսացող, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 11-րդ թաղամաս, թիվ 15 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0200-0028) անշարժ գույքը հանդիսանում է քաղաքացի Ջուլիետա Աղաբաբյանի սեփականությունը։ Համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկը 2015-2024 թվականների համար կազմում է 30 732 (երեսուն հազար յոթ հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել։ Քաղաքացի Ջուլիետա Աղաբաբյանի՝ նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 9 700 (ինը հազար յոթ հարյուր)  Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ 

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Ջուլիետա Աղաբաբյանը։ Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Վարչական մարմինը, վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրելով գործի օբյեկտիվ լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, այդ թվում՝ վարույթի մասնակցի օգտին առկա փաստերը, պարզել է, որ քաղաքացի Ջուլիետա Աղաբաբյանի կողմից կատարվել է անշարժ գույքի պարտավորության գումարի մասնակի մարում՝ 14 417 (տասնչորս հազար չորս հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ Վերը շարադրյալի հաշվառմամբ վերջինիս պարտավորությունը ներկայումս կազմում է 26 015 (քսանվեց  հազար տասնհինգ) դրամ, որպես վճարման ենթակա անշարժ գույքի հարկ, որից՝ 6 828 (վեց հազար ութ հարյուր քսանութ) դրամը՝ որպես պարտավորությունը  չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։ 

Համաձայն Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկը սեփականության իրավունքով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:  

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող «Հարկային օրենսգրքի» 401-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով։ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հարկային օրենսգրքի 224-րդ և 225-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1․Քաղաքացի Ջուլիետա Պերճի Աղաբաբյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 26 015 (քսանվեց հազար տասնհինգ)  Հայաստանի Հանրապետության դրամ, որպես վճարման ենթակա անշարժ գույքի հարկ, որից՝ 6 828 (վեց հազար ութ հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2․Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում պատշաճ  ձևով  հանձնել Ջուլիետա Պերճի Աղաբաբյանին։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում  վարույթի մասնակիցներին  իրազեկելուն  հաջորդող օրվանից։

4․Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

5․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner