Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով, որոշում եմ․
1․Թույլատրել «Նորայր-Ավետիք» ՍՊԸ-ին, տնօրեն՝ Աշոտ Սանթրոսյան, 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները «Նորայր-Ավետիք» ՍՊԸ-ին, տնօրեն՝ Աշոտ Սանթրոսյան, տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Նորայր-Ավետիք» ՍՊԸ-ին, տնօրեն՝ Աշոտ Սանթրոսյան, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։