Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 10/1 տան բնակիչ Սոնա Չինաստանի Օհանյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը բաղկացած է 5 անձից, ինքը և ամուսինը՝ Յուրի Վլադիմիրի Կարապետյանը չեն աշխատում, ընդ որում՝ Յուրի Կարապետյանը հանդիսանում է երրորդ կարգի հաշմանդամության թոշակառու, ինքն ունի առողջական խնդիրներ և կարիք ունի վիրահատության, նրանց որդին մահացել է, հարսը և երկու անչափահաս երեխաները ներկայումս բնակվում են նրանց հետ և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Սոնա Չինաստանի Օհանյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Սոնա Չինաստանի Օհանյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սոնա Չինաստանի Օհանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: